Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ունեցած ելույթում: Հիմնավորելով, որ, ըստ էության, արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, Փաշինյանը կարծիք է հայտնել, որ մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիր` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին: Վարչապետը նաև կրկին վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է տրանսպորտային ուղիները բացել Ադրբեջանի, Թուրքիայի, մյուս հարևանների ու գործընկերների համար, բայց կարևոր է, որ դա տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: