ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր միկրոբլոգում:
«Չորս տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են»,- գրել է նա։