Եռաբլուրը մի տեղ է, որտեղ միշտ պետք է վերարժևորենք ու վերանայենք մեր մոտեցումները, միշտ պետք է փորձենք է՛լ ավելին անել։ Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Եռաբլուրը մի տեղ է, որտեղ միշտ պետք է մտածենք ավելի արդյունավետ պետություն, ավելի ուժեղ բանակ, ավելի անկախ և պինդ պետականություն ունենալու մասին»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանը նաև նշեց, որ Եռաբլուր շատ հաճախ է այցելում. «Խորհուրդը հենց դրա մեջ է, որ հիշելով իրենց գլուխները խոնարհած հերոսներին՝ մեր անկախության, պետականության համար մշտապես մեր ջանքերում, առօրյայում, ամենուր՝ և՛ պետական, և՛ ոչ պետական, և՛ կրթության, և՛ բժշկության, և՛ գիտության մեջ՝ հիշենք, որ պետք է տրվել ամբողջությամբ պետության հզորացմանը»,- ասաց Արշակյանը: