Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի չբնակեցված տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:56-ին:
Այրվել են տունը (մոտ 60 քմ) և հարակից երկու անասնագոմի տանիքները (մոտ 20 քմ):