ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկաբյուջետային հարցերի վարչության ավագ տնտեսագետ Չարլզ Վելուտինիին, ԱՄՀ տեխնիկական աջակցության խորհրդատու Պարվինա Ռախիմովային։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կա համագործակցության մեծ պոտենցիալ տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցերի շուրջ։ Սիմոնյանն այս կոնտեքստում կարևորել է նաև Հայաստանի համար միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
ԱՄՀ ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակի, խնդիրների, էլեկտրամոբիլների շահագործման, դրանց լիցքավորման հնարավորությունների, տաքսիների հարկման, երթուղային տրանսպորտի, միջմարզային մրցույթների անցկացման գործընթացների մասին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Արմեն Սիմոնյանը ներկայացրել է ոլորտում առկա իրավիճակը, խոսել է էլեկտրամոբիլների քանակի ներմուծման խթանմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականության, ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։