Պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման գործընթացն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
«ԱՅԴԵՔՍ 2025»-ին (
#IDEX2025), որին Հայաստանը ներկայանալու է միասնական տաղավարով, մասնակցելու ցանկություն է հայտնել ոլորտային 31 ընկերություն։
Ընդունված հայտերի գնահատման փուլը կամփոփվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում:
Ցուցահանդեսն անցկացվելու է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում 2025 թվականի փետրվարի 17-21-ը։