է
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին՝ նշելով՝ մամուլից է իմացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաք է սկսվել։
«Նախարարի պաշտոնում Մինասյանի աշխատանքը գնահատում եմ լավ»,- ասել է Պապոյանը՝ նշելով, որ ՔՊ-ում արժեքների առումով խոսքի, կարծիքի ազատություն է, մարդիկ կարող են ազատ արտահայտվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաք է սկսվել։