Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել Ռուսաստանի միջուկային զենքի կիրառման վերաբերյալ մոտեցումները փոխելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը:
«Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանն այլևս աշխարհին վախեցնելու ոչ մի այլ գործիք չունի։ Այդ գործիքները չեն աշխատի»,- նշել է Երմակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հասկանում, թե ինչպես կանգնեցնել պատերազմը:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հասկանում, թե ինչպես կանգնեցնել այն, ինչ հետագայում տեղի կունենա այս պատերազմում»,- ասել է Պոդոլյակը: