Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը առիթը բաց չի թողնում՝ հայտարարելու, որ Բաքվի համար սպառազինվելը առաջնահերթություն է: Հայտարարում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցելու հուշագրերի ստորագրման մասին, նաև չեն խորշում դրսի արտադրանքը սեփական ներկայացնելուց: Սա՝ այն դեպքում, երբ Երևանին բազմիցս են քննադատել գործընկեր երկրների հետ պաշտպանական գործակցությունը ընդլայնելու համար: Բացի այդ Բաքվի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մեր հնարավորությունները, և նրա ձեռք բերած նորագույն սպառազինությունը, ռազմական փորձագետի գնահատմամբ, լուրջ խնդիր կարող է լինել մեզ համար:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։