Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Լիբանանում հնարավոր հրադադարի մասին լուրերը: Հայտարարության համաձայն՝ իսրայելական կողմը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համապատասխան առաջարկը։
«Հրադադարի մասին լուրերը կեղծ են։ Դա ֆրանս-ամերիկյան առաջարկն է, որին վարչապետ Նեթանյահուն նույնիսկ չի պատասխանել»,- ասված է հայտարարության մեջ։
Գրասենյակը հերքել է նաև Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվության հնարավոր նվազեցման մասին պնդումները: Նշվում է, որ Գազայում ևս ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմի բոլոր նպատակները չեն իրագործվել: