ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է Ուկրաինային ուղարկել բոլոր միջոցները, որոնց հատկացումն ավելի վաղ հավանության էր արժանացել Կոնգրեսում:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշված է, որ 5,5 միլիարդ դոլարը կուղղվի Պենտագոնի զինանոցներից Ուկրաինային ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարմանը և, համապատասխանաբար, այդ զինանոցները նոր տեխնիկայով համալրելուն: Եվս 2,4 մլրդ դոլար կուղղվի Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարմանը՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցելու նախաձեռնության շրջանակում: Խոսքը ՀՕՊ նոր համակարգերի, անօդաչուների, հրթիռների մասին է։ Բայդենը նաև հայտնել է, որ Ուկրաինայի հեռահար հարվածի հնարավորությունները մեծացնելու համար որոշում է կայացրել Ուկրաինային JSOW թևավոր ավիառումբեր մատակարարել։