Այսօր Կոմիտաս Վարդապետի 155-ամյակն է: Նրա ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները կյանքի ընթացքում Վարդապետը ներկայացրել է Եվրոպայի Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներում: Կոմիտասի ծննդյան օրը նշել են պանթեոնում և նրա անունը կրող թանգարան-ինստիտուտում:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։