Խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն, Հայաստանը հանձնառու է հակամարտության էջը փակելուն՝ հանուն կայունության և խաղաղության. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության» քննարկմանը ելույթում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ Երևանն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Վարչապետը Նյու Յորքում մասնակցել է նաև «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով քննարկմանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը հայտարարել է Հայաստանին 20 մլն դոլար աջակցություն տրամադրելու մասին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: