Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ հաստատել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ գործողությունների հաջորդ շարքը:
«Ես հավանություն եմ տվել գործողությունների հաջորդ շարքին, որոնք կիրականացնի Իսրայելի պաշտպանության բանակը՝ hյուսիսային ռազմաբեմում «Հըզբոլլահի» դեմ»,- գրել է Գալանտը X-ի իր միկրոբլոգում:
Նա հավելել է, որ Իսրայելի բանակի առաջ դրված խնդիրները հստակ են. «Մենք վճռական ենք՝ ապահովելու Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տներ»: