Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը:
«Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր պատրաստ ենք տրամադրել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցությանը և վստահությանը՝ ետևում թողնելով մեր տարաձայնությունները», - ասել է Կոբախիձեն:
Նա հավելել է, որ Վրաստանը գիտակցում է խաղաղության գինը և արժանի է լինել խաղաղ, կայուն և զարգացած երկիր:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, հակամարտության գոտուց վերածենք հնարավորությունների տարածաշրջանի», – նշել է Վրաստանի վարչապետը։