Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրամայել է ամբողջ ուժով գործել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ՝ իրեն ներկայացված ծրագրին համապատասխան: Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ զինադադարի մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
«Մենք խոսում ենք ամերիկա-ֆրանսիական առաջարկի մասին, որին վարչապետն անգամ չի արձագանքել: Հյուսիսում ռազմական գործողությունները մեղմելու ենթադրյալ հրահանգի մասին հաղորդագրությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Գրասենյակից հավելել են, որ մարտերը Գազայի հատվածում նույնպես կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական կողմը չի հասել բոլոր նպատակներին։
Մանրամասները՝ տեսաշարում: