Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Երևանի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և տասը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։