ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է հայ-վրացական սահմանին 500-ից ավելի բեռնատարների կուտակման հարցին:
«Պարբերաբար ենք մենք այդպիսի հարցեր ստանում: Մինչև ստանում ենք հարցը, ուսումնասիրում, շատ հաճախ խնդիրը լուծված է լինում: Առևտրաշրջանառությունը մեծանում է, պետք է ենթակառուցվածքները և՛ հայ-վրացական սահմանին, և՛ վրաց-ռուսական սահմանին շարունակաբար մեծանան»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով հարցին՝ Լարսին այլընտրանք կա՞, նախարարը պատասխանեց, որ այլընտրանքը լաստանավն է՝ նշելով, որ եթե կարիքը լինի, այն կգործարկվի: