Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ Դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։