ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք ՀՀ քաղաքացի են:
Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում (կցվում է):
Ներկայացված հայտերը քննելու և 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության բաժին (հեռախոս՝ 010599697) աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):