Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։