Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։ Նյու Յորքում կայացած հանդիպմանը նրանք քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Փաշինյանն ու Էրդողանն առաջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Անցած տարի էլ Հայաստանի վարչապետը, թուրքական կողմի հրավերով, մեկնել էր Անկարա` մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Այս և վարչապետի նյույորքյան մյուս հանդիպումների մասին՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։