Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները վերափոխվել են ռազմավարական գործընկերության, - հայտարարել է Ֆրանսիայում մեր երկրի դեսպանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով հանդիսավոր ընդունելությանը: Արտգործնախարար Ժան-Նոել Բարոն վերահաստատել է՝ Փարիզը կշարունակի գործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, նաև մարդասիրական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ու Հայաստանի կառավարությանը, Բարոն նաև կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել Խաղաղության պայմանագիրը:
Մանրամասները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։