Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Լիբանանում ցամաքային զորավարժության նախապատրաստման մասին:
Օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին և ցամաքային մանևր են նախապատրաստում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին՝ բրիգադային բանակային զորավարժություններին հետևելու ժամանակ ժամանակ:
«Իսրայելական բանակը կանգ չի առնում, կործանիչներն ամբողջ օրը հարվածներ են հասցնում, և մենք պատրաստվում ենք ցամաքային գործողությունների»,- ասել է ռազմական հրամանատարը, որի հայտարարությունները տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
Լիբանանի վրա հնարավոր ցամաքային հարձակմանն ընդառաջ՝ Իսրայելի բանակը որոշել է երկու բրիգադ պահեստային զինվորներ տեղափոխել երկրի հյուսիս։