ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանք զարգացնելու հեռանկարը, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, հաղորդակցությունների և հումանիտար ոլորտներում: Դիվանագետները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որն իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանական կողմը նաև բողոքել է, որ Հայաստանը զարգացնում է տարբեր երկրների հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում, նշել, թե դա վնասում է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման ջանքերին։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։