Երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվում է բռնատիրական պետությունում, որը լրջորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը, նշված է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը հիշեցրել է, որ Ադրբեջանում ավտորիտար կառավարություն է գործում, որը չի հանդուրժում այլախոհություն և հետապնդում է անկախ լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին: Ստեղծված իրավիճակը կասկածի տակ է դնում քաղհասարակության մասնակցությունը COP29-ին:
«Միջոցառմանը մասնակցող Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին խափանել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։