Գերմանիայի արտգործնախարարությունն X-ի իր էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ իրենց տներից փախան Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։
Մենք հավատարիմ ենք երկու երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Այսօր ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է, թե ինչպես հասնել դրան»,- ասված է արտգործնախարարության հայտարարությունում։