Ուկրաինայի հակամարտության շարունակումը մեծ ռիսկեր է պարունակում, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա նշել է, որ ռիսկերն, առաջին հերթին, կապված են իրավիճակի սրման հետ։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունների շարունակումն ամեն օր իրավիճակն ավելի վտանգավոր է դարձնում, մասնավորապես՝ հակամարտության՝ այլ տարածաշրջաններում հնարավոր տարածման առումով, այդ պատճառով, ըստ Գուտերեշի, պետք է հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորել։