ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Սիմոնե Ռոդան-Բենզակենի հետ։ Այդ մասին Կարապետյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Քննարկել են հայ-հրեական հարաբերությունների ներկայիս վիճակը և հետագա հնարավորությունները, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: