ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ֆեյսբուքյան գրառմամբ դիմելով ուսուցիչներին, տնօրեններին, տեղեկացրել է, որ առանձին հանդիպում են կազմակերպել էլեկտրոնային մատյանի, ուսումնական պլանների և առաջացած այլ հարցերի պարզաբանման նպատակով։
«Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ին, առցանց հարթակում: Առցանց հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է նշված ժամին միանալ հետևյալ հղմամբ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բարձրացված բոլոր հարցերի և առաջարկների համար, դրանք մանրամասն քննարկվել են, այն հարցերը, որոնք փոփոխություն էին պահանջում, արդեն ընթացքի մեջ են, որոշ փոփոխություններ արդեն իսկ արված կլինեն առաջիկա օրերին։ Մյուս հարցերը մանրամասն կպարզաբանվեն։ Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է նա։