Տարածաշրջանային զարգացումները եղել են նաև Ադրբեջանի արտգործնախարարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպման օրակարգում: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը:
Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Բայրամովը և Բերսեն քննարկել են Բաքու-Եվրոպայի խորհուրդ հարաբերությունները, որոնք զգալիորեն լարվել են այն բանից հետո, երբ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անցկացված քվեարկության արդյունքներով Վեհաժողովը որոշել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։
Ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է, որ իր երկիրը բաց է երկխոսության և գործակցության համար։ Բայրամովն անհիմն է որակել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշումը, հավելել՝ առկա տարաձայնությունները պետք է լուծվեն փոխադարձ հարգանքի հիման վրա։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: