Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով ավելի քան 340 մարդ է հոսպիտալացվել: Առաջինը պետք է պատվաստվեն ռիսկային խմբի բուժառուները՝ բարդություններից խուսափելու համար: Նախարարությունից վստահեցնում են՝ հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: