Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, եվրոպական հարցերի հանձնաժողովի և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:
Հանդիպման ընթացքում ծավալվել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում ԱԽ քարտուղար Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: