«Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Վեց օր Թումանյանի անվան զբոսայգում փառատոնը համախմբեց երաժշտասերներին։
Սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում անցկացվեց սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը: Մշակութային նախագիծը Երևանում առաջին անգամ է անցկացվում. մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։