ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ընթրում է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Տեսանյութին կից՝ նա գրել է․
«Գրեթե գաղտնի նկարահանում»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։