Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտին ավելի մոտ է, քան շատերը կարծում են՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ABC News-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին մեծացնել Կիևին ռազմական աջակցությունը։
«Հաղթանակի ծրագիրն Ուկրաինայի հզորացումն է։ Ուկրաինան պետք է ուժեղ լինի, որ կարողանա ստիպել Պուտինին դադարեցնել պատերազմը», - ասել է նախագահը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունը վախենում է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի գործողություններից:
Նյու Յորքում Զելենսկին նաև մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետի, Գերմանիայի կանցլերի, Ճապոնիայի վարչապետի, ամերիկացի օրենսդիրների և այլ պաշտոնյաների հետ: