«Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» հուշարձանները բարեկարգվում են, համալրվում նոր ենթակառուցվածքներով։ Մասնագետների կարծիքով՝ արգելոցները, բարեկարգումից զատ, նաև հանրահռչակման կարիք ունեն. որպեսզի Բերդկունք ամրոցն ու Նորատուսի խաչքարերը ևս պահանջարկ ունեցող զբոսաշրջային ուղղություններ համարվեն, ինչպես Երերույքն ու Հին Խնձորեսկը, դրանց մասին բարձրաձայնել է պետք։ Ակնկալվում է, որ զբոսավայրերի աշխուժացմամբ կակտիվանան նաև համայնքները։
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։