Նյու Յորքում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ այսօր ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները՝ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը քանդելու կամ հիմնովին փոփոխելու փորձերն անընդունելի են։
«Կառույցի անդամ ոչ մի երկիր իրավունք չունի ուժով վերագծել մյուս երկրի սահմանները կամ ճնշել սեփական ժողովրդին։ Մենք նաև դեմ ենք տարբեր երկրների փորձերին՝ թելադրելու մյուսներին՝ ում հետ գործակցել կամ դաշնակցային հարաբերություններ կառուցել»,- շեշտել է դիվանագետը:
Բլինքենը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պայքարելու է հանուն մարդու իրավունքների պաշտպանության: