Նյու Յորքում արտգործնախարարը գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է այդ հարցում Հայաստանի քաղաքական կամքը։ Արտգործնախարարների հետ քննարկումների օրակարգում է նաև Հայաստան-ԵՄ, երկկողմ գործընկերության խորացման գործընթացը։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։