Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակում:
Զրուցակցները հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում իրավիճակին, հաստատվել է Մոսկվայի և Բաքվի նպատակադրվածությունը՝ շարունակելու արտաքին քաղաքական սերտ համակարգումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում։