ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին: Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում իրավիճակը, Իսրայել-Լիբանան լարվածությունը թուլացնելու ուղիները և Գազայում հրադադար հաստատելու հնարավորությունը։
Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել է՝ իր երկիրն «անդրդվելի հանձնառություն ունի»՝ աշխատելու Միացյալ Նահանգների հետ և խորացնելու դաշնակիցների միջև ռազմավարական գործընկերությունը:
Բայդենն էլ նշել է, որ ԱՄԷ-ն դառնում է Միացյալ Նահանգների խոշորագույն գործընկերը պաշտպանական ոլորտում՝ այդ տեղը կիսելով միայն Հնդկաստանի հետ: