Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ հարաբերությունները, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների և Բաքվում կայանալիք COP29-ի շրջանակում Բաքվի և Կիևի շփումների վերաբերյալ։