«Եվրաքվե» նախաձեռնության պատասխանատուները 3 օրում հաջողացրել են հավաքել 5 հազար ստորագրություն: 60 օրում նրանք պետք է հավաքեն 50 հազար ստորագրություն, այսքան է անհրաժեշտ, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը մտնի խորհրդարան: Եվրոպամետ ուժերը ստորագրահավաք են անում նաև մարզերում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: