Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարարողություն։
Շնորհավորելով Անկախության 33-րդ տարեդարձը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ու հզորացման գրավականը հարկ վճարողների կողմից հարկերի բարեխիղճ վճարումն է։ Այդ առումով կոմիտեի ղեկավարը կարևորել է հարկային և մաքսային ծառայողների դերակատարումը, համակարգի կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպումն ու կատարումը, ինչպես նաև պետություն-բիզնես գործընկերային մթնոլորտի ապահովումը։ ՊԵԿ նախագահը հորդորել է, որպեսզի կոմիտեի առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացվեն ջանասիրությամբ և պատշաճ կերպով։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կատարված աշխատանքի համար։
Միջոցառման ավարտին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոմիտեի մի շարք աշխատակիցների շնորհել է մեդալներ, կրծքանշաններ, հարկային և մաքսային ծառայությունների արտահերթ հատուկ կոչումներ ու դասային աստիճաններ։ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»՝ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։