Ներկայացվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը՝ վարչապետ Միշել Բարնիեի գլխավորությամբ։ Վարչապետը նախաճաշի է հրավիրել գործադիրի անդամներին: Կառավարության կազմում ներառված են 39 անդամներ կենտրոնական և աջակողմյան կուսակցություններից։ Նրանցից միայն 12-ն են ներկայացնում նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը: Նոր կառավարության կազմում կա նաև 3 հայազգի նախարար: Աստրիդ Փանոսյան-Բուվեն զբաղեցնում է աշխատանքի և զբաղվածության նախարարի, Գիյոմ Կասբարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարարի, իսկ Անտուան Արմանը՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Նոր նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքով: Ֆրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Բրունո Ռետալոն հայտարարել է, որ իր ստանձնած պաշտոնում անվտանգությունը լինելու է առաջնահերթություն:
«Ֆրանսիացիները ցանկանում են ավելի շատ կարգուկանոն»,- հայտարարել է Ռետալոն՝ հավելելով, որ նա շատ խիստ դիրքորոշում ունի նրանց նկատմամբ, որոնք չեն հարգում քաղաքական գործիչներին, ինչպես նաև կոշտ դիրքորոշում որդեգրի հակասեմականության նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: