ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5):
Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Մասնավորապես՝
«Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ բարբիքյու» արտադրատեսակների նմուշները՝ ՄԱՖԱնՄՔ, իսկ «Խոզի շաուրմայի» նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին.
«Ավետյան գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է խախտումների վերացնելու ժամկետ: