Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին՝ Խորասանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առիթով:
«Հայաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի Խորասանի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի առիթով, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:
Իմ մտքերը հարազատների մահը սգացող ընտանիքների հետ են, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրված է արտգործնախարարի X-ի էջում: