Եվրոպական երկրները ինչ-որ պահի պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և մտածեն նոր աշխարհակարգի մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում կայացած խաղաղության միջազգային համաժողովի ժամանակ:
«Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ մտածելով այս մայրցամաքում խաղաղության մասին»,- ասել է նա:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպան չի սահմանափակվում միայն Եվրամիությամբ և ՆԱՏՕ-ով։ Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան նաև «նոր աշխարհակարգի» կառուցման վրա, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված ներկայիս կարգը «ոչ ավարտական է և անարդար»։