Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ընդունել է Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորանշանակ ներկայացուցիչ Սիդարթա Դատտային: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առողջապահության ոլորտում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործում համագործակցության հարցերի շուրջ: