Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը։ Ի տարբերություն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել:
Նշվել էր, որ նա երկրում չէ: Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը բեկանել էր այս գործով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հանրային մեղադրողն այսօր լրագրողներին ասել է, որ շուտով դատարան կներկայացնեն իրավական որակումը փոխելու որոշումը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: